Կանխատեսումներ
Նախնիների ազդեցությունը մեր կյանքի վրա
Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, մեր նախատատի ապրած հոգետրավմաները, ապրումները, մտքերն ու հույզերը կարող են ազդեցություն ունենալ մեզ վրա, որ դրանք կարող են մեր կյանքի սցենարը, մասնագիտության ընտրությունը, ամուսնությունը, ժամանցը և այլ կարևոր իրադարձություններ կանխորոշել մեր կյանում:
Մենք շատ ավելի սերտ են կապված բազում թելերով մեր նախնիների հետ, քան ենթադրում ենք:
Թեև հոգեկան հիվանդությունների և նևրոզների ժառանգական բնույթը դեռևս բացահայտված չէ կամ լիովին բացահայտված չէ, այնուամենայնիվ պարզ է, որ ծնողի և երեխայի հոգեկան վիճակները գտնվում են սերտ կապի մեջ: Խոսքը վերաբերվում է ոչ միայն ծնողից ստացված դաստիարակության արդյունքում երեխայի մոտ ձևավորված կարծրատիպերին, կոգնիտիվ մոդելներին, այլ նաև հուզական և մտածողության ձևերի անգիտակցական փոխանցմանը, որն էլ իրականցվում է ծնողի հետ անգիտակցական նույնականացման միջոցով:
Ծնողի հոգեկան տրավմաները իրենց ազդեցությունը կարող են ունենալ երեխայի հոգեկանի վրա: Հոգետրավմաները, փոխանցվելով մի սերնդից հաջորդին, նաև տրանսգեներացիոն կրկնությունների պատճառ են հանդիսանում: Այսինքն՝ գիտակցական և անգիտակցական նույնականացման միջոցով կյանքի սցենարները փոխանցվում են մի սերնդից մյուսին: Հոգետրավմայի տրանսգեներացիոն փոխանցումը արտահայտվում է նախնիների տրավմատիկ փորձը կրկնելու անգիտակցական մղումով:
Դեռևս հայտնի չէ, թե հոգետրավմաներն ի՞նչ ճանապարհով են մի սերնդից փոխանցվում մյուսին ու ինչպե՞ս են տեղի ունենում տրանսգեներացիոն կրկնությունները: Այն, ինչը հայտնի է գիտությանը հոգեբանական, ֆիզիոլոգիական, նևրոլոգիական տեսանկյունից, դեռևս հնարավորություն չի տալիս հիմնավոր կերպով հասկանալու այդ փոխանցման հիմնական ուղիները: Չնայած այս թեմայի շուրջ հետազոտությունները դեռ շատ քիչ են, այնուամենայնիվ արդեն սկսած 1960-1970-ական թվ.-ից մի շարք հոգեբաններ առաջ են քաշում չլուծված կոնֆլիկտների, չներված վիրավորանքների, ընտանեկան գաղտնիքների տրանսգեներացիոն փոխանցման խնդիրը: Խոսվում է մի սերնդից մյուսին տագնապի փոխանցման մասին, իսկ արդեն 1993թ. լույս է տեսնում Ա. Շուտցենբերգերի «Նախնիների համախտանիշը» (Aie, Mes Aieux!) գիրքը, որտեղ հեղինակը առաջակում է գենոսոցիոգրամմայի մեթոդը` բացահայտելու սերունդներ շարունակ կրկնվող իրադարձությունները, դժբախտ պատահարները, հիվանդությունները, կյանքի սցենարները, և իր քսանամյա կլինիկական փորձի բազմաթիվ օրինակներով հաստատում է, որ գոյություն ունի հոգետրավմայի անգիտակացական փոխանցում սերունդներին:
Փորձը ցույց է տալիս, որ տրանսգեներացիոն փոխանցման են ենթարկվում հենց այնպիսի հոգետրավմաները, որոնց մասին չի խոսվում, որոնք չեն ապրվում և հետևաբար` որոշակի չափով արտամղված են գիտակցությունից:
Այն ուղերձները, որ երեխան ստանում է ծնողների կողմից, հիմնականում էլ ձևավորում են նրա կյանքի սցենարը: Սցենարային ուղերձները կարող են փոխանցվել վերբալ և ոչ վերբալ մակարդակներով, դրանք շատ հաճախ ընդունում են հրահանգների և թույլտվությունների տեսք: Քանի որ մեր սցենարի ձևավորման մեջ հիմնական դերը մեր ծնողներինն է և նրանց ուղերձների միջոցով է այն ձևավորվում, հետևաբար համապատասխան նրանց հոգեվիճակի, ներքին կոնֆլիկտների, հոգետրավմաների` նրանց ուղերձները «ծրագրավորում» են մեր կյանքը:
Անհատի համար թանկ մարդկանց հետ կապված իրադարձությունների հետևանքով, որոնք անընդունելի են, տրավմատիկ են, որոնց մասին անհատը չի խոսում, չի բարձրաձայնում, պահում է գաղտնի, ձևավորված հոգետրավմաները փոխանցվում են հաջորդ սերունդներին և արտահայտվում են տարբեր տիպի ախտանիշներով:
Ա.Շուտցենբերգերն իր կլինիկական պրակտիկայում ապացուցում է, որ շատ հաճախ դժբախտ պատահարները, ամուսնությունները, վիժումները, մահերը, հիվանդությունները, հղիությունը և մարդու համար կարևոր այլ իրադարձություններ կրկնվում են նույն տարիքում, նույնիսկ նույն ամսաթվին երկու, երեք, հինգ, նույնիսկ` ութ սերունդ շարունակ:
Ընտանիքում առկա ուժեղ տագնապը փոխանցվում է սերնդե սերունդ: Երեխաները, որոնք քիչ են ներգրավված ընտանիքի հուզական գործընթացների մեջ, ընտանիքի տագնապի ազդեցությանը ավելի քիչ են ենթակա, և հակառակը, ծնողների հետ հուզականորեն շատ կապված երեխաների մոտ ընտանիքից փոխանցված տագնապի մակարդակը ավելի բարձր է:
10.08.2012 Կարդացեք նաև
17.12.2014
29.12.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ